Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իսրայելի ոչնչացումը «իրատեսական նպատակ է»՝ գրել է The Times of Israel-ը: Սալամին նշել է, որ Իրանին, իսլամական հեղափոխությունից չորս տասնամյակ անց, «հաջողվել է ձեռք բերել սիոնիստական ռեժիմը ոչնչացնելու ունակություն»: Նա հավելել է, որ հրեական պետությունը պետք է ջնջվի երկրի երեսից, և դա «այլևս երազանք չէ»:
Գեներալ-մայորը հայտարարությունն արել է Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների հանդիպման ժամանակ: