ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկա է գտնվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին, որը հանգեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկին՝ հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ իրազեկ աղբյուրին հղումով: «Պետքարտուղար Պոմպեոն անմիջականաորեն ներկա է գտնվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսի 25-ի հեռախոսազրույցին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Տեղեկությունը հայտնվել է առաջին անգամ: