«Ժամանակը» գրում է. «Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները որոշել են ֆինանսավորել միայն Քոչարյանի էլիտար կողմնակիցներին՝ հրաժարվելով շարքայիններից: Պատճառն այն է, որ ի աջակցություն Քոչարյանի կազմակերպվող ցույցերին շարքային ցուցարարներ վարձելուց հետո, վերջիններս ամեն տեղ հայտարարում են, որ իրենք գումարի դիմաց են մասնակցել դրանց: Մինչդեռ ինտելեկտուալ կողմնակիցները զբաղվում են քարոզչությամբ և ցույց են տալիս, որ դա անում են ոչ թե գումարի դիմաց, այլ գաղափարական հիմունքներով»: