«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մետրոպոլիտենի գործի վիժեցման հետևում ևս կանգնած է Վանեցյանը

Մետրոպոլիտենի գործի վիժեցման հետևում ևս կանգնած է Վանեցյանը
01.10.2019 | 13:55

«Ժամանակը» գրում է. «Ամիսներ առաջ Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների վերաբերյալ մեր հրապարակումից հետո ԱԱԾ-ն խոշորածավալ ստուգումներ սկսեց մետրոյում։ Խոսք էր գնում խոշոր չարաշահումների մասին, եղան ձերբակալություններ, հարցաքննություններ, սակայն անցել են ամիսներ, ու ոչ մի խոսք, բացահայտում չկա իրականացված չարաշահումների մասին։ Փոխարենը շատ գրագետ «զոհաբերեցին» մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին, որ հանրությունը, վարչապետը առժամանակ մոռանան այս չարաշահումների օջախի մասին։ Մեր տեղեկություններով՝ մետրոպոլիտենի չարաշահումների գործի վիժեցման հետևում ևս կանգնած է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։


Քրգործի թելերը ուղիղ գծով տանում էին դեպի ԱԺ նախկին պատգամավոր, սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամի Դավիթ Գրիգորյան և Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան։ Չի բացառվում, որ այս ձգձգումների շնորհիվ թաքցվում է ժամանակին ստացված մի խոշոր վարկի ճակատագիր, որին կանդրադառնանք առաջիկայում»։

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ