«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահին

ՀՀ վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահին
01.10.2019 | 21:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, որ Հայաստանում է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն նախագահ,
հարգելի բարեկամներ, ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Վերջին մեկ տարում մենք բավական հաճախ ենք հանդիպել, և մեր միջև ձևավորվել են բավական ջերմ հարաբերություններ։ Հուսով եմ և վստահ եմ, որ այդ հարաբերությունները նաև շատ օգտակար կլինեն մեր երկրների միջև հարաբերությունների համար, և շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն ունեմ՝ Ձեզ հետ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։ Մենք պետք է աշխատենք մեր առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ այսօր իրապես կան այդպիսի հնարավորություններ, պետք է ուղղակի օգտագործել։ Հատկապես ԵԱՏՄ շրջանակում մեր համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում, և ես վստահ եմ՝ իրապես աշխատելու պարագայում կոնկրետ արդյունքներ կունենանք»։


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար, նշել է. «Նախևառաջ շատ ուրախ եմ կրկին գտնվել Երևանում։ Վերջին 2.5 տարում արդեն 3-րդ անգամ եմ Երևանում։ Հուսով ենք, որ Դուք մոտակա ժամանակներում Ձեր առաջին պաշտոնական այցը կկատարեք Մոլդովայի Հանրապետություն։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հրավիրել Մոլդովա։ Գիտեք, որ մեր երկրների միջև ավանդաբար գոյություն ունեն շատ լավ, բարեկամական հարաբերություններ բոլոր ուղղություններով։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ առևտրաշրջանառության մակարդակի առումով ավելի արագ առաջ շարժվենք։ Կարելի է Ձեր այցին զուգահեռ կազմակերպել Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որը վաղուց չի գումարվել։ Մենք հիմա հաստատում ենք միջկառավարական հանձնաժողովի մոլդովական կողմի կազմը։ Այդ պատճառով հուսով եմ, որ մյուս տարվա սկզբին կկայանան Ձեր պաշտոնական այցը և Միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հարցում Մոլդովային աջակցելու համար։ Նախորդ տարի մայիսի 14-ին Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացավ։ Մեզ համար սա շատ հետաքրքիր, հեռանկարային հարթակ է. որպես դիտորդ երկիր՝ մենք նախագահի մակարդակով մասնակցում ենք բոլոր նիստերին, մասնակցում են իմ գործընկերները, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։

Կարծում եմ, որ այս ուղղությամբ շատ լուրջ, լավ ներուժ ունենք։ Երևի տեղյակ եք, որ հունիսի սկզբին Մոլդովայում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ. մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, նոր կառավարություն ենք ձևավորել, որ ստացել է և ունի Մոլդովայի բնակչության շուրջ 80 տոկոսի աջակցությունը։ Մոլդովայի 28 տարվա անկախությունից ի վեր այսպիսի ներքին կոնսենսուս առաջին անգամ է արձանագրվում, որն ամրապնդված է նաև արտաքին քաղաքական կոնսենսուսով։ Դա մեզ լավ հնարավորություն է տալիս առաջ շարժվել արտաքին առևտրի, արտաքին քաղաքական կապերի զարգացման ուղղությամբ։ Ես նաև հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները և իմ այցից, և Ձեր պաշտոնական այցից հետո կբարձրանան այլ մակարդակի»։


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստացի իր՝ Մոլդովա պաշտոնական այցի կապակցությամբ կոնկրետ ժամկետներն արդեն նախանշված են, և այժմ պետք է աշխատել արդյունավետ օրակարգ մշակելու ուղղությամբ։ Վարչապետը ողջունել է Մոլդովայում քաղաքական իրավիճակի կայունությունը, որ կնպաստի երկրի առաջընթացին և գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակամարտությունների կարգավորման հարցի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Մերձդնեստրի իրավիճակին։ Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման համատեքստում և փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ