Որպես զուտ տնտեսական միավորում որդեգրել ենք նոր մոտեցում՝ ընդլայնել ԵԱՏՄ շրջանակները և այսօրվա դրությամբ ներդրումների ու ծառայությունների հարցերը ազգային երկրների օրակարգում է՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ասուլիսում նշեց ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Սինգապուրի հետ համագործակցության օրինակը հնարավոր է տարածել այլ երկրների վրա ևս: «Միաժամանակ հասկանալի է, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծվեն մեր գործընկեր պետությունների հետ, այս դեպքում օրինակ Սինգապուրի համար, առաջարկները պետք է համապատասխանեն ստանդարտ մոտեցումներին, որպեսզի Սինգապուրն իրեն հարմարավետ զգա մեր տնտեսական տարածքում»,-ասաց նա:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ կարևոր է՝ այս փորձը տարածեն այլ երկրների վրա ևս:
«Մենք հիմա Իսրայելի հետ բանակցություններ ենք սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Մեր իսրայելցի գործընկերները ևս առաջարկում են, որ դա լինի համապարփակ փաստաթուղթ և խոսքը վերաբերվի ոչ միայն տարիֆներին, այսինքն` ապրանքների ազատ տեղաշարժմանը, այլ համաձայնագրում ներառվի նաև առևտուրն ու ծառայությունները այն ձևաչափով, որը հիմա մենք իրականացնում ենք Սինգապուրի հետ: Մենք կարծում ենք, որ այն լավ օրինակ է, այս համատեքստում Սինգապուրն առաջին երկին է, և մենք հույս ունեք, որ դա շարունակական կլինի»,-ասաց նա: