«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորությունից

Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորությունից
01.10.2019 | 21:59

Իրանն ակնկալում է ակտիվ համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների հետ՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց, որ համագործակցության համար նոր հեռանկարներ են բացվում: «Ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել մասնակցելու Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին, որը կայանում է այս հրաշալի պատմական քաղաքում՝ Երևանում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և արժանավայել ընդունելության համար»,-ասաց Իրանի նախագահը: Հասան Ռոհանին նշեց, որ ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակել ազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ և հույս հայտնեց, որ քննարկումները կբերեն արժեքավոր արդյունքների:

Կարևորելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները Իրանի նախագահը նշեց, որ Իրանը հակված է դիվերսիֆիկացնել իր տնտեսական հարաբերությունները: Նա ընդգծեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, նշելով, որ այն քայլ է ուղղված բազմակողմանի առևտրային կառույցները ամրապնդելուն: «Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով: Մենք ձգտում ենք օգտագործել այդ հնարավորությունները նպաստելու մեր երկրի տնտեսության, ինտեգրացիոն գործընթացների կայուն զարգացմանը: Խոշոր ներդրումներով ձևավորվել են տարբեր երկաթգծային և ավտոմոբիլային միջանցքներ՝ թեթևացնելու տրանզիտային փոխադրումների գործընթացը: ԵԱՏՄ-ն կարող է իր հնարավորություններն իրացնել տրանսպորտային ոլորտում սերտ համագործակցության պարագայում: Իրանը պատրաստ է առաջարկել լայն հարթակ տարբեր ուղղություններով: Ես հրավիրում եմ ԵԱՏՄ-ի ներդրողներին օգտվել առաջարկվող հնարավորություններից: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ ինտեգրացիոն հնարավորություններն իրացնելու համար»,-ասաց Իրանի նախագահը:


Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստից հետո մասնակից պատվիրակությունների ղեկավարներն ուղևորվել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով միջազգային համաժողովը։

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ

be">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ
">Հետադարձ կապ