«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումները Երևանում

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումները Երևանում
02.10.2019 | 11:48

Երեկ երեկոյան կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է. «Հանդիպում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», հրապարակված է կարճ տեսանյութ, որում երկու պետությունների ղեկավարները բարձր են գնահատում Երևանում անցկացված ԵԱՏՄ գագաթաժողովի արդյունքները, նիստին Իրանի և Սինգապուրի ղեկավարների մասնակցությունը, Սինգապուրի հետ ԵԱՏՄ-ի և անդամ երկրների ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը և Իրանի ու ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
Փաշինյանն ու Պուտինը նաև շեշտում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը:
Ավելի ուշ վարչապետը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ փոխանցել է․ «Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»:


Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ասել է․«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում, ունենալ այս հնարավորությունը՝ Ձեզ հետ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Կարծում եմ, որ այսօր իսկապես Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի են ունեցել հատկանշական իրադարձություններ, մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, և ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում: Դա հիշարժան փաստ է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության համար: Անկեղծ ասած, ես գոհ եմ, որ ԵԱՏՄ-ում մեր նախագահությունն այսպիսին եղավ: Իհարկե, դեռևս կա ժամանակ, ես հույս ունեմ, որ մեզ դեռևս կհաջողվի ԵԱՏՄ-ում արձանագրել այլ արդյունքներ ևս»: «Եվ իհարկե, մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված», - ասել է վարչապետը:


Վլադիմիր Պուտինը ասել է․«Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»։


Ջերմ և բարեկամական մթնոլորտում առանձնազրուցում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Նրանք անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:


Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան՝
հանդիպման մասին գրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ժամեր առաջ էլ Հայաստանի վարչապետը կրկին Ֆեյսբուքում գրել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ևս մեկ հանդիպում է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում․ «Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ