BBC-ին հայտնում է. «Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարում ամենամեծ սառցաբեկորը, որը կշռում է 315 միլիարդ տոննա և ունի 1636 քառակուսի կիլոմետր տարածք: Համարյա շոտլանդական Սկայ կղզու պես: Այսբերգը ստացել է D28 անվանումը»: D28-ն առաջացել է Անտարկտիդայի արևելյան ափին՝ Էմերի կոչվող գոտում, որտեղից սառցաբեկորները բավականին հաճախ են պոկվում:
Գիտնականներն ուշադիր հետևում են հսկայական սառցաբեկորի շարժմանը, այդ թվում՝ արբանյակների միջոցով, քանի որ կարող է սպառնալիք դառնալ նավագնացության համար: