Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ՝ գրող, հրապարակախոս Կիմ Բակշին իր կտակում որպես Հայաստանի հանդեպ հավատարիմ սիրո դրսևորում, խնդրել է իր աճյունափոշու մի մասը հուղարկավորել Գառնիի կիրճում, մյուս մասը՝ Շուշիում: Հայաստանի հանրապետության կառավարությանը կից ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը հուղարկավորության իրականացումը հանձնարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային:
Հոկտեմբերի 3-ին մեծ գրողի կտակի համաձայն կատարվելու է աճյունա- փոշու մասնակի հուղարկավորությունը Գառնիի կիրճում : Մեկնումը Երևանից ժամը 12:00՝ Հանրապետության հրապարակից: Հոկտեմբերի 4-ին Շուշիում կատարվելու է աճյունափոշու հուղարկա-վորությունը:
Կիմ Նաումի Բակշի ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող, կինոդրամատուրգ և հայագետ է։ Հայագիտությամբ է զբաղվում 1964 թվականից։ Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է, Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ է։