«Իրանը կողմ է միջուկային համաձայնագրի շուրջ ծագած ճգնաժամի հանգուցալուծման եվրոպական ծրագրի կյանքի կոչմանը»՝ Թեհրանում կառավարության նիստում հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք համաձայն ենք եվրոպացիների կազմած ծրագրի հիմնական դրույթներին», - հայտարարել է նա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացրած այս ծրագրի համաձայն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել և նպաստել տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացվում են և երկիրը կրկին իրավունք է ստանում անարգել նավթ արտահանել միջազգային շուկաներ: