«Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ իրականացված հարձակման մեղքը Իրանի վրա բարդելը ճիշտ չէ», - այսօր Մոսկվայում էներգետիկ համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այդ գործողությունները դրանց կազմակերպիչների համար ցանկալի արդյունքի չեն հանգեցնում, սակայն վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը և սպառողներին: Մենք դատապարտում ենք նման գործողությունները, սակայն դեմ ենք, որ մեղքը բարդվի Իրանի վրա, քանի որ դրա որևէ ապացույց չկա»՝ ասել է ՌԴ նախագահը` կոչ անելով վերջ տալ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությանը: