«Մեծ Բրիտանիան ԵՄ պետք է լքի հոկտեմբերի 31-ին», - Պահպանողական կուսակցության Մանչեստերում կայացած տարեկան համաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա բացառել է բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը: «Եկեք բրեկզիտը ավարտին հասցնենք այն միլիոնավոր մարդկանց համար, որ գուցե քվեարկել են ԵՄ կազմում մնալու օգտին, բայց նախևառաջ դեմոկրատներ են, ոև հարգում են հանրաքվեի արդյունքները», - ասել է Բորիս Ջոնսոնը: