Չեխ էստրադային երգիչ Կարել Գոտը 80 տարեկանում մահացել է՝ լրագրողներին հայտնել է նրա պրոդյուսեր Անետա Շտոլցովան:
«Կարել Գոտը մահացել է երեքշաբթի կեսգիշերից քիչ առաջ։ Նա մահացել է մերձավորների շրջապատում», - ասել է նա։ Վերջին տարիներին արտիստը պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ:
Ստեղծագործական կարիերայի ընթացքում Գոտը ձայնագրել Է ավելի քան 2 հազար երգ: Միայն Չեխիայում թողարկվել է նրա ավելի քան 200 ալբոմ, վերջինների թվում է՝ «Ta pravа»-ն (2018-ի հունիս): Արտասահմանում, ընդհանուր առմամբ, վաճառվել է նրա ձայնագրություններով 30 մլն աուդիոկրիչ: Առավել շատ վաճառված է մնում 1977-ին ԽՍՀՄ-ում թողարկված «Կարել Գոտ» ալբոմը (4,5 մլն օրինակ): Գոտը նկարահանվել է 30 գեղարվեստական ֆիլմում, գլխավորապես՝ կատակերգական ու երաժշտական, 20-ից ավելի ժապավեններում նա մարմնավորել է ինքն իրեն: