Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԲՀԿ-ն քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին:
«Նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Նայելով հիմնական դրույթները, թղթերը, տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ։ Բացի դա՝ ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը», - ասաց նա։
Հարցին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում: