«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վլադիմիր Կարապետյան. Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման

Վլադիմիր Կարապետյան. Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման
03.10.2019 | 02:04

Երեկ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման, սակայն հասկանալի է, որ երկու երկրների ղեկավարները չէ, որ պետք է գազի գնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։


«Այնուամենայնիվ, դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և ավելի ճիշտ կլինի, որ իրենց բանակցությունների արդյունքում դա ձևավորվի»,- ասաց նա։
Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ երեկ Փաշինյան-Պուտին երկու հանդիպումներից մեկը տևել է շուրջ 1,5 ժամ, մյուսը՝ շուրջ 1 ժամ 15 րոպե։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ վարչապետին պաշտոնական այցի հրավերին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հրավերն ընդամենը երեկ է ստացվել, և դեռևս վաղ է Մոսկվա այցի ժամկետների մասին խոսել։ «Երբ գերատեսչությունները կառավարությունից հանձնարարություն կստանան, կնախապատրաստեն այդ այցելությունը», - նշեց վարչապետի մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ