«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իվետա Տոնոյան. ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը բացարձակ հիմնազուրկ է

Իվետա Տոնոյան. ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը բացարձակ հիմնազուրկ է
03.10.2019 | 02:05

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված որոշումը քաղաքական է: Տոնոյանը նշեց, թե իրավաբաններն ուսումնասիրել են, և նախագիծը իրավական առումով հիմնազուրկ է և մերկ: Ըստ նրա՝ անձերի խնդիր չկա: «Մենք հարցը դիտարկում ենք օրենքի շրջանակներում: Մեզ համար կարևոր է, որ մեր երկրում դատական իշխանությունը լինի իսկապես կայացած, ինքնուրույն մարմին: Այս դեպքում այս հարցի լուծումը խորհրդարանական մասով նախատեսված չէ, և հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել այս նախաձեռնության քվեարկությանն ընդհանրապես: Բացարձակ հիմնազուրկ, չհիմնավորված փաստարկներով ներկայացված փաստաթուղթ է սա»,-նշել է նա:


Տոնոյանն ընդգծեց, որ զավեշտալի ու տարօրինակ է, որ «Իմ քայլը» ԲՀԿ-ին մեղադրում է ընդդիմություն չլինելու մեջ: «Սա առավել քան զավեշտալի ձևակերպում է, այս առումով քաղաքագիտական իմացությունները հղկելու անհրաժեշտություն է նկատվում»,-հավելել է Տոնոյանը: Եվս մեկ անգամ նա ընդգծեց, որ հաշվի առնելով այս փաստաթղթի իրավական առումով մերկությունը և բազմաթիվ խոցելի կողմերը՝ իրենց բոլոր պատգամավորները դեմ են քվեարկելու:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ