«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի էներգետիկ համագործակցությունը Իրանի հետ չպետք է խոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի էներգետիկ համագործակցությունը Իրանի հետ չպետք է խոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը
03.10.2019 | 13:45

«Հայաստանը բոլոր ջանքերը գործադրում է, որ ԵԱՏՄ-ն դառնա արդյունավետ կառույց», - երեկ Աժ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ ընգծելով, որ իր հանդիպումների արդյունքում գագաթնաժողովի մասնակից երկրների հետ Հայաստանի հարաբերությունները նոր, դրական լիցք կստանան: Վարչապետն ընդգծեց, որ միայն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տևել է երեք ժամ:


Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խնդրանքով անդրադարձավ միկրոավտոբոսում նախագահների, այդ թվում Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի հետ հայտնի սելֆիիին՝ ասելով, թե արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, պարզապես նկարվել են:
«Քաղաքական առումով, ըստ էության, ԵԱՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել: Այս միջոցառումը այս մասշտաբներով կազմակերպելը մեր կողմից, կարծում եմ, ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որ ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց: Ինչ վերաբերում է սելֆիին, այդտեղ պատմելու ի՞նչ կա, նկարվել ենք: Դա ընդունված պրակտիկա է, երբ ղեկավարները միասին պետք է ինչ-որ միջոցառման մասնակցեն, միևնույն տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»:


Միքայել Զոլյանը հարցրեց, թե ինչու՞ Ալեքսանդր Լուկաշենկոն չկա լուսանկարում:
«Բելառուսի նախագահի վերաբերյալ կարող եմ ասել, որ, ցավոք սրտի, նրա ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել, իհարկե՝ ոչ երեկ, և որոշակի միջոցառումներ կար, սգո միջոցառումներ, որոնց նա պետք է մասնակցեր, և դրա համար մի փոքր ավելի վաղ մեկնեց Հայաստանից, - պատասխանեց վարչապետը: - Ինչ վերաբերում է երկկողմ մեր հարաբերություններին, կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերների հետ մեր հարաբերությունները այս քննարկումների, հանդիպումների ընթացքում նոր, պոզիտիվ լիցք կստանան միանշանակ: Կարող եմ ասել նաև, որ ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում եմ ունեցել: Ընդհանուր առմամբ մոտավորապես երեք ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը»:

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ