«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մհեր Գրիգորյան. Ձմեռային ամիսներին գազի գինը չի թանկանա

Մհեր Գրիգորյան. Ձմեռային ամիսներին գազի գինը չի թանկանա
03.10.2019 | 13:46

Երեկ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրացրեց գազի սակագնի հնարավոր թանկացման հարցը՝ շեշտելով, որ առջևում ձմեռ է՝ հնարավոր է, որ դեկտեմբերին քաղաքացիները անակնկալ տեղեկանան, որ գազը թանկացել է: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբերին հայտարարեն, թե սակագինը բարձրանում է: «Չի կարող ձմեռային ամսիներին գազը թանկանալ, - շեշտեց փոխվարչապետը՝ հավելելով, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են: -Վստահ եմ, որ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամսին ստիպված կլինենք քննարկում կազմակերպել և հայտարարել, որ հունվարի 1-ից սակագինը բարձրանում է: Սա միանշանակ կարող եմ ասել: Ինչ պայմանավորվածություն էլ լինի, վստահ եմ, որ ինքը չի լինի իմպլեմենտացման ենթակա հաջորդ օրվանից կամ հաջորդ ամսից կամ նույնիսկ երեք ամիս հետո: Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամսիներին»:


Էներգետիկ խնդիրներին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե հնարավո՞ր է Իրանից գազի ներմուծման ծավալների աճ, Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը ցանկություն ունի ընդլայնել էներգետիկ համագործակցությունը Իրանի հետ, բայց դա այնպես պետք է անել, որ այն չխոչընդոտի Հայաստանի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: «Այս խնդիրը բազմաթիվ նրբությունները ունի, որոնց վրա պետք է աշխատել», - նշեց վարչապետը:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ