«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ Լարսի անցակետում իրավիճակը կարգավորվում է

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ Լարսի անցակետում իրավիճակը կարգավորվում է
03.10.2019 | 13:50

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լարսի անցակետում տիրող իրավիճակի մասին հարց ուղեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ շեշտելով, որ հազարավոր վարորդներ օրեր և շաբաթներ շարունակ չեն կարողացել հատել սահմանը: Ի՞նչ քայլեր է կառավարությունը ձեռնարվում խնդիրը լուծելու համար, հատկապես որ առջևում ձմեռ է: Էկոնոմիկայի Նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե կա օրենսդրական պահանջ մեքենաների բեռնվածության վերաբերյալ, տրանսպորտային միջոցները չպետք է գերազանցեն սահմանված քաշը՝ ճանապարհները չվնասելու համար: Այդ պատճառով մեքենաների կուտակում է տեղի ունեցել: Նախարարը վստահեցրեց, որ վիճակը կարգավորվել է, մաքսակետում մնացել է 300 մեքենա: ԲՀԿ-ից պատգամավոր Արթուր Դալլաքյանը զարմացավ՝ իր տվյալները բոլորովին այլ են, և իրականում կուտակված մեքենաների թիվը բավական շատ է:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ