«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայկ Մարության. Ամբողջությամբ միակողմանի լուծարում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ պայմանագրերը

Հայկ Մարության. Ամբողջությամբ միակողմանի լուծարում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ պայմանագրերը
03.10.2019 | 13:53

Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծարում է «Սանիթեք» ընկերությունների հետ պայմանագրերը՝ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը
2017-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, այս թերացումները ահագնացել են 2018-ի կեսերին և շարունակվել մինչև 2019-ի սեպտեմբերը՝ հայտարարել է Հայկ Մարությանը՝ նշելով, որ այդ փաստերը իրենց ստիպեցին ուսումնասիրել՝ «Սանիթեք» ընկերությունը պատշա՞ճ է կատարում իր հետ կնքված պայմանագրերի բոլոր կետերը, և ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը։ Քաղաքապետն ասաց, որ 2019-ի հուլիսից իր հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկայի, գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը և գույքագրումը։

«Այս պահին ունենք ամբողջական պատկերը։ Հաշվի առնելով՝
1. Աղբի չհավաքման սիստեմատիկ փաստերը
2. Աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը
3. 2019-ի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը
4. Պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը
5. Գնումների մասին օրենսդրությամբ մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ, որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ։
Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևանի տեղական ինքնակառարման օրենքով՝ ամբողջությամբ, միակողմանի լուծարում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը», - հայտարարեց Հայկ Մարությանը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ