Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: «Վահե Գրիգորյանը չի մասնակցում նիստերին: Նա իրավունք չունի չմասնակցելու, որովհետև ՍԴ մասին օրենքով գրված է՝ դատավորները պարտավոր են մասնակցել ՍԴ նիստին», - նշեց նա: Դա քաղաքական նպատակահարմարության հա՞րց է, և Գրիգորյանը չի ընդունում դատարանի գործող մնացած կազմը՝ հարցին Թովմասյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, առիթ կունենաք՝ իրեն հարցրեք»: