Ջրի խնդիրը լուծված չէ. ջրօգտագործողները շարունակում են բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ։ Օգոստոսի 25-ից տնտեսվարող Ռաֆայել Մխիթարյանի հողատարածքի ջրամատակարարումը դադարեցվել է. տնտեսվարողը պնդում է, որ պայմանագրով նախատեսված բոլոր վճարումներն իրականացրել է, սակայն ջրի խնդիրը այդպես էլ չի լուծվել:
Այստեղ են նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը. նրանք պահանջում են արդար դատավարություն իրենց երեխաների մահվան հանգամանքը բացահայտելու համար։
Նորաշեն համայնքում իրականացվող բողոքի ակցիաի մասնակիցները նույնպես կառավարության շենքի դիմաց են. ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման բողոքը շարունակվում է: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում են նրան վերականգնել։