«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ի՞նչ սպասել 2020-ի պետական բյուջեից

Ի՞նչ սպասել 2020-ի պետական բյուջեից
03.10.2019 | 14:06

«168 ժամը» գրել է. «Կառավարությունը ներկայացրել է 2020 թ. պետական բյուջեի նախագիծը: Հաջորդ տարվա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն արտացոլում է կառավարության տնտեսական ու ֆինանսական սպասումները: Այդ փաստաթուղթը հասարակ քաղաքացուն սովորաբար հետաքրքրում է այնքանով, թե կառավարությունը որքանով է պատրաստվում բարելավել իր սոցիալական վիճակը: Հատկապես իշխանափոխությունից հետո, որը խոստանում էր կտրուկ բարելավել մարդկանց կյանքի պայմանները: Ի սկզբանե ասենք, որ այս անգամ ևս ստիպված ենք հիասթափեցնել՝ 2020-ի բյուջեն հասարակությանը ոգևորվելու շատ առիթներ չի տալիս: Այն հեղափոխական փոփոխություններ չի նախատեսում ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ հասարակության սոցիալական կյանքում: Դատելով ներկայացված նախագծից՝ սոցիալական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ նույնքան լարված, որքան նախկինում: Իշխանափոխությանը հաջորդած երրորդ բյուջետային տարում կառավարությունը չի նախատեսում աշխատավարձերի բարձրացում: Բազային աշխատավարձը հաջորդ տարի պետական կառավարման համակարգում կմնա նույնը: Այն կկազմի 66.1 հազար դրամ:
Դա աշխատավարձի այն շեմն է, որի նկատմամբ կիրառվում են համապատասխան գործակիցները: Թեև շրջանառվող օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ավելացում, կառավարությունը հակված չէ այդ փոփոխությունը կիրառելու նաև բազային աշխատավարձերի վրա: Դա նշանակում է, որ բյուջեի ներկայացված նախագծով հաջորդ տարի ևս պետական կառավարման համակարգում աշխատավարձերի համընդհանուր բարձրացում չի ակնկալվում:
Եվ դա այն դեպքում, երբ 2020-ին դարձյալ վերադառնում ենք կենսաթոշակային վճարների նախկին հարաբերակցությանը: Դրա հետևանքով ծանրանալու է աշխատողների հարկային բեռը: Նրանք ստիպված են լինելու աշխատավարձից ավելի շատ մասհանումներ անել կենսաթոշակային ֆոնդերին: Արդարության համար ասենք, որ դրան զուգահեռ կնվազի նաև եկամտային հարկի բեռը, բայց այն աշխատողների հիմնական մասի վրա չի տարածվի: Կառավարությունն ամեն ինչ արեց, որ այդ փոփոխությունից օգտվեն հատկապես բարձր եկամուտներ ունեցողները: Ոչինչ, որ հասարակության ցածր եկամուտներ ունեցող հատվածը հերթական անգամ հարվածի տակ կընկնի:


Ի տարբերություն աշխատավարձերի՝ կառավարությունը ոչ մեծ քայլ է արել կենսաթոշակների դեպքում: Այդ առումով, իհարկե, նորություն չենք ասելու, որովհետև դրա մասին վարչապետն արդեն բազմիցս հայտարարել է. իշխանափոխության երրորդ տարում կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով կամ շուրջ 4000 դրամով: Թե դա որքանո՞վ կբարելավի կենսաթոշակառուների կյանքի պայմանները, թող որոշեն իրենք: Փաստ է, որ դա այն գումարը չէ, ինչին մարդիկ սպասում էին իշխանափոխության արդյունքում: Երրորդ տարում ընդամենը 4000 դրամ ավելացումը որևէ խնդիր չի լուծում կենսաթոշակառուի համար:
Առավել ևս, եթե հաշվի առնենք նաև գնաճը: Խոսքը ոչ թե միջին գնաճի, այլ լայն սպառման ապրանքների և հատկապես սննդամթերքի գնաճի մասին է, որն անհամեմատ ավելի բարձր է»:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ