«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ալեն Սիմոնյանը քաղաքական է համարում Հրայր Թովմասյանի հայտարարությունը

Ալեն Սիմոնյանը քաղաքական է համարում Հրայր Թովմասյանի հայտարարությունը
03.10.2019 | 22:32

Ալեն Սիմոնյանը քաղաքական է համարում Հրայր Թովմասյանի հայտարարությունը
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը
նպատակահարմար չհամարեց մասնակցել Ազգային ժողովում իր լիազորությունները դադարեցնելուն վերաբերող նախագծի քննարկումներին:


Նա գտնում է, որ «Իմ քայլի» նախաձեռնած գործընթացը, «ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն»: Թովմասյանի հայտարարությունը տարածվեց այսօր Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: «Արմնյուզ» հեռուստաալիքին հարցազրույցում Թովմասյանը կրկին նույնն էր ասել՝ գործընթացը համարում է քաղաքական․«Այս պրոցեսը, իմ կարծիքով, քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը, որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մարմին, որ մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել ստոպ, որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը: Բուն նպատակը դա է: Ինչպե՞ս կլինի, ի՞նչ ընթացք կստանա: Ցույց կտա»:


Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի հայտարարությունը քաղաքական է համարում․«Լավ կլիներ, որպեսզի պարոն Թովմասյանը այստեղ ներկա լիներ: Շատ բացասական եմ գնահատում իր վերջին հայտարարությունը, վերջին հարցազրույցը և ընդհանուր առմամբ իր գործունեությունը: Եվ կարող եմ ասել, որ իր հայտարարության մեջ նա ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչի մասին այսօր խոսում են բոլորը: Առ այն, որ ինքը ՀՀԿ ներկայացուցիչ է մնացել, խորհրդի անդամ է մնացել, և տարանջատելով ինստիտուտի, ԱԺ-ի՝ որպես ինստիտուտ, ԲՀԿ-ին այլ կուսակցություններից, Ազգային ժողովից՝ քաղաքական հերթական հայտարարությունն է և անհարգալից վերաբերմունք Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի նկատմամբ»:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ