Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում: