«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գևորգ Պետրոսյան. Իսկ ո՞վ է ասել, որ պարտավոր ենք մասնակցել ամեն գործընթացի

Գևորգ Պետրոսյան. Իսկ ո՞վ է ասել, որ պարտավոր ենք մասնակցել ամեն գործընթացի
03.10.2019 | 22:38

Թող որևէ մեկն անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ։ Դա անպտուղ փորձ է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Հարցին՝ ինչո՞ւ իրենք չեմ մասնակցում վերջինիս լիազորությունների դադարեցման գործընթացին՝ պատգամավորը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ պարտավոր ենք մասնակցել ամեն գործընթացի։ Իրավական հիմնավորումները մեր կարծիքով բավարար չեն, դրա համար էլ չենք ուզում։ Մենք նախաձեռնություններին միանում ենք այն ժամանակ, եթե համոզված ենք լինում, որ դրանք իրավական տեսանկյունից խոցելի չեն»։
Գևորգ Պետրոսյանը կրկին և կրկին հորդորեց ԲՀԿ-ին չկապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Հրայր Թովմասյանի հետ։ «Եթե որոշումը կայացրել է դատարանը, հիմա ինչո՞ւ են հետապնդում Հրայր Թովմասյանին։ Մենք իրավական խնդիր ենք բարձրացնում, այստեղ իրավական խնդիր ենք տեսնում»,- ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ