ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կոչ է անում գործընկերներին կառուցողական քննարկումներ ծավալել. «ԲՀԿ նախագահ պարոն Ծառուկյանի երեկվա հայտարարությունից հետո՝ չմասնակցել «Իմ քայլի» կողմից ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանն, իմ որոշ գործըկներներ մոռացան փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական քննարկում ծավալելու անհրաժշտության մասին», - ասաց Տոնոյանն՝ ԱԺ-ում ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ: Նա նշեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու նախագծի քվեարկությանը բացառապես դրա իրավական առումով ոչ լիարժեք և բազմաթիվ խոցելի մասեր ունենալու հարցով պայմանավորված: «Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, բազմիցս ասել ենք՝ Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, ԲՀԿ-ն որևէ մեկի կուռքը չէ, որևէ մեկը նրա ֆան ակումբի անդամը չէ, դրա մասին է վկայում, որ դեռևս 2018-ին դեմ ենք քվեարկել նրա թեկնածությանը և ունեցել հիմնավոր փաստարկներ, բայց այսօր չենք մասնակցում ձեր իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը», - ասաց Տոնոյանը: