ԲՀԿ-ն ծուղակի մեջ է ընկել, ԱԺ-ում ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: «Ցավում եմ, որ այս ծուղակի մեջ ընկել են մեր գործընկերները ԲՀԿ-ից ու բերում են հիմնավորում, որ այս փաստաթուղթը չի փարատում կասկածները և իրավական ձևակերպումներ հստակորեն չունի», - ասաց Բաղդասարյանը՝ նկատելով, որ եթե կային կասկածներ, ԲՀԿ-ն կարող էր փարատել պետաիրավական հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ:
«Ինչքանով էլ կասկածի տակ չուզենամ դնել ԲՀԿ մեր գործընկերների, առավել ևս՝ պարոն Ծառուկյանի խոր գիտելիքներն իրավաբանության հարցում, բայց այս խնդիրը խիստ մասնագիտական է և մասնագիտական գնահատակններ էր պահանջում», - ավելացրեց պատգամավորը: