«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սուրեն Գրիգորյանը՝ Թովմասյան-Օրբելյան կապի մասին

Սուրեն Գրիգորյանը՝ Թովմասյան-Օրբելյան կապի մասին
03.10.2019 | 22:42

Մենք չենք ասում, որ Թովմասյանի կողմից էական կարգապահական խախտումը կնքասան ունենալն է կամ համապատասխան կուսակցությունում ճանապարհ անցնելը, ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Նո՞ր ենք իմացել, որ Հրայր Թովմասյանը որոշակի անձնական կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներից մեկի հետ, թե՞ նոր ենք իմացել, որ նա ՀՀԿ-ում բավականին երկար անցած ճանապարհ ունի և նշանակվել է պաշտոնների, ոչ, նոր չենք իմացել ու դրանք չեն հիմքերը, ու չենք ասում, որ Թովմասյանի կողմից էական կարգապահական խախտումը կնքասան ունենալն է կամ համապատասխան կուսակցությունում ճանապարհ անցնելը: Մենք ասում ենք, որ մի շարք հանգամանքներ կարող են օբեկտիվ դիտորդի մոտ հիմքեր առաջանցել, որ պարոն Թովմասյանը նշված վարույթով կարող է լինել անաչառ», - ասաց Գրիգորյանը: Նա նկատեց՝ իրենք հարց չեն դնում, որ կուսակցական կամ պատգամավոր եղած մարդը կարող է դառնալ ՍԴ դատավոր, այլ առաջ են քաշում հարցը, թե տվյալ մարդը պետք է մասնակցի վարույթին: Գրիգորյանն ընդգծեց նաև, որ Թովմասյանը Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի քավորն է՝ նկատելով.
«Մենք չենք մեղադրում որևիցե մեկին սանիկ ունենալու մեջ, ասում ենք, որ եթե կան նման հանգամանքներ, որպեսզի դատարանի հեղինակությունը չդրվի հարցի տակ, անձը պիտի հեռանար վարույթից»:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ