ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Երկուստեք նշվել է, որ դրական միտում կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ:
«Չնայած մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակվել են զարգանալ և հաջողությամբ զարգանում են: Առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար», - ասել է Պուտինը: Նա կարծում է, թե այս ուղղությամբ երկրները շարունակում են լավ հեռանկարներ ունենալ: Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել տեղեկությունների փոխանակումը, թե ինչպես են ընթանում գործերն այլ ուղղություններով: Ի պատասխան ՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին հանդիպելու հնարավորության համար և ռուս-ադրբեջանական հարաբերություններն անվանել է ռազմավարական գործընկերություն: