«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սասուն Միքայելյան. Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից

Սասուն Միքայելյան. Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից
03.10.2019 | 22:46

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արտահայտության համար ներողություն է խնդրում նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:


«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից»,-ասաց Սասուն Միքայելյանը։ Հարցին, թե առաջարկով հանդես չի՞ գալու, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի և քննեն Անդրանիկ Քոչարյանի վարքը, Սասուն Միքայելյանն ասաց, որ արդեն պատասխանել է հարցին: Հարցին՝ արարքը դատապարտելի չէ՞, Սասուն Միքայելյանն ասաց.«Դատապարտելի է, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը ևս անդրադարձել էին այս քննարկմանը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ իր համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը: Նա թեմայի շուրջ անձնական զրույց ունեցել է Անդրանիկ Քոչարյանի հետ, խմբակցությունում քննարկում չի եղել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ, խոսելով Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, ասել էր. «Նույն ձեր լրագրող ընկերներին ամեն տեսակ վիրավորանքներ են հասցնում, խոչընդոտում են ձեր մասնագիտական աշխատանքը, ես չեմ տեսնում այսպիսի աղմուկ»:


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է «անհեթեթ» հայտարարություններ տարածելով և որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ «իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ