ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 3-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման հարցում առաջացած արգելակման մասին ելույթին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե կողմերի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս ինչ նկատի ուներ նախարարը, Հայաստանի և Ադրբեջանի, թե Արցախի և ադրբեջանական կողմի միջև, Զախարովան նշել է. «Բանակցություններ երկու պետությունների միջև»: «Կարծում եմ, որ ուղիղ բանակցությունները երկու պետությունների միջև կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Ժամկետները դեռևս ճշտվում են, մենք դրանց մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել է Զախարովան: