«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պոլսի Պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը

Պոլսի Պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը
04.10.2019 | 13:24

Պոլսի հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել նախաձեռնակ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է՝ գրում է Ermenihaber.am-ը: Նիստից հետո նախաձեռնակ մարմնի կողմից արվել է հայտարարություն.


«Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվող բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները կանոնագրի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ընթերցվեց հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Այնուհետև անցկացվեց քվեարկություն, որի արդյունքում ձայները կիսվեցին։ Ապա ընդլայնված կազմով անցկացված քննարկման ընթացքում հիմք ընդունելով մեծամասնության կարծիքը՝ որոշում կայացվեց պատրիարքի ընտրությանը գնալ կանոնադրությամբ առաջարկվող պայմաններով»։ Փաստացի Պոլսո հայոց պատրիարքարանը որոշեց չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից պարտադրված սահմանափակումը։ Ստացվում է ՝ ըստ նոր կանոնադրության պայմանների, Պոլսի պատրիարքի աթոռի համար պայքարող թեկնածուների թիվը խիստ կրճատվում է։

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ