Սերբիայի պալատում տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան պաշտոնական այցով ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։ Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդր Վուչիչի առանձնազրույցը։ Վուչիչը բարի գալուստ է մաղթել Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Սերբիա։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Վուչիչին պաշտոնական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար: