«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հովհաննես Իգիթյան. ՍԴ-ն չի աշխատում, էլ չեմ ասում, որ անաչառ չէ

Հովհաննես Իգիթյան. ՍԴ-ն չի աշխատում, էլ չեմ ասում, որ անաչառ չէ
05.10.2019 | 13:54

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խոսում է ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ որպես պաշտոնաթող ՀՀԿ-ական, լրագրողների հետ զույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ «Նա մտնում է քաղաքական դաշտ։ Այստեղ ինքը պարտվելու է, որովհետև մի կողմից ասում է, որ ապաքաղաքական մարդ է, մյուս կողմից քաղաքական հայտարարություններ է անում», - ասաց նա։ Հարցին՝ ո՞րն է լինելու ԱԺ-ի հաջորդ քայլը, երբ ՍԴ-ն մերժի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ նշելով միայն, որ գնդակը գտնվում է ՍԴ-ի դաշտում։
«Բոլորս հասկանում ենք, որ այս մարմինը չի աշխատում, էլ չեմ ասում, որ անաչառ չէ», - ասաց Հովհաննես Իգիթյանը:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ