«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հրայր Թովմասյանի հարցով քվեարկությունից հետո ԱԺ-ում վհուկների որս է սկսվել

Հրայր Թովմասյանի հարցով քվեարկությունից հետո ԱԺ-ում վհուկների որս է սկսվել
05.10.2019 | 13:58

«Հրապարակը» գրում է. «ԱԺ-ն երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ հաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշումը։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։ Քվեարկությունից անմիջապես հետո իշխող խմբակցությունում սկսել են վհուկների որսը, որ գտնեն, թե ովքեր են 1 դեմը և 2 անվավերները։ Հաշվիչ հանձնաժողովի անդամը մեզ ասաց, որ գրեթե «քֆուր են կերել», որ արտահոսք չի լինելու անվավեր թերթիկների հետ կապված։ Սակայն մենք պարզեցինք, որ նրանցից մեկի վրա անհասցե սեռական հայհոյանք է գրված եղել։ Իսկ «դեմ»-ի հարցում կասկածի տակ էին «Իմ քայլի» բոլոր անհնազանդները՝ Սոֆյա Հովսեփյան, Թագուհի Թովմասյան, նույնիսկ Նիկոլայ Բաղդասարյանի անունն էին տալիս, ով առանձնապես ջերմ չի տրամադրված նախաձեռնության «քավոր»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։ Կասկածյալների թվում էր նաև ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, որ հարցազրույցներում չի թաքցրե՝ նախագծի իրավական հիմնավորումները թույլ են։ «Իմ խոսքն ու գործը երբեք չեն տարբերվում իրարից»,- մեզ ասաց Սիմոնյանը»:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ