«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Չի բացառվում, որ Լավրովն արցախյան հարցով հայտարարությունն արել է Պուտինի հանձնարարականով

Չի բացառվում, որ Լավրովն արցախյան հարցով հայտարարությունն արել է Պուտինի հանձնարարականով
05.10.2019 | 14:00

«168 ժամի» հետ զրույցում «Ռեգնումի» քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցին, ասել է. «Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահի այցը Հայաստան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայկական կողմը կազմակերպել էր փայլուն: Հիանալի կազմակերպչական աշխատանք էր իրականացվել, որևէ հարց չկար, և դա ընդունեցին բոլորը: Կա սուբյեկտիվ հանգամանք, որ Պուտինը հետաձգեց «տանտիրոջ» հետ հանդիպումը մինչև օրվա վերջ, իսկ երկիր այցելած ղեկավարն առաջին հերթին հանդիպում է «տանտիրոջ» հետ: Նա թողեց այդ հանդիպումն ամենավերջում, ապա հանդիպեց նաև Բելլա Քոչարյանի հետ՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, դա սիմվոլիկ ցուցիչ է: Նա հստակորեն տարանջատեց անձնական և միջպետական հարաբերությունները, նա հասկացրեց, որ իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ չի անդրադառնում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, աշխատանքն աշխատանք է մնում»:
Հարցին՝ ո՞րն էր Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման նպատակը, փորձագետը պատասխանել է. «Պուտինը համերաշխություն հայտնեց, Պուտինը չգնաց, չէ՞, քրեակատարողական հիմնարկ: Դա չափազանց կլիներ: Նա ընդունեց Բելլա Քոչարյանին: Քոչարյանի գործը մենք դիտարկում ենք՝ որպես Հայաստանի ներքին գործ, խնդրանքներ չեն լինի, բայց Հայաստանը մեզ համար ցավագին ու կարևոր գործընկեր է, հենց այդ պատճառով ենք մենք այդպես մոտ ընդունում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Հայաստանը մշտապես համարվել է բարդ, բայց նվիրված գործընկեր: Բայց Հայաստանի ներկայիս տատանումները Ռուսաստանին դուր չեն գալիս»:
Խոսելով «Վալդայ» ակումբում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին՝ նա ասել է. «Ես կարծում եմ, որ Լավրովն այդ հայտարարությունն արեց Պուտինի հանձնարարականով՝ նրա Երևան աշխատանքային այցից հետո: Իսկ թե ինչ է տեղի ունեցել Երևանում, երևի թե Ձեզ ավելի շատ է հայտնի: Չէ՞ որ Երևանում Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ, որից հետո տեղի էր ունեցել Փաշինյանի հետ հանդիպում: Ավելի անկեղծ համաշխարհային քաղաքականության ազդանշաններ, որոնք Մոսկվան է անում, չկան, որ պետք չէ զբաղվել նախկին նախագահների հետապնդմամբ, պետք է զբաղվել երկրի խնդիրներով, ծրագրեր մշակելով, զարգացնելով երկիրը, դեպի անցյալ քարշ չտալով երկիրը»:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ