«Ժողովուրդը» գրում է․«Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան: «Իմ քայլը» խմբակցությունը այս հարցով պարբերաբար հավաքվում ու քննարկում է խմբակցության մեծամասնությունից տարբերվող կարծիք հայտնողների հարցը: Հայտնի «անհնազանդներից» է Վարազդատ Կարապետյանը, նրա կարծիքն իշխող ուժի տեսակետից տարբերվում է հատկապես Ամուլսարի շահագործման վերաբերյալ:
Այլակարծության հետ կապված պատգամավորին, մեր տեղեկություններով, նույնիսկ զգուշացում է եղել: Կարապետյանը, սակայն, այլ առաջարկ ունի. տարբերակներ մտածել նաև փոքրամասնության կարծիքը պաշտպանելու, որ նրանք էլ լսված լինեն:
Նրա այս նախաձեռնությունը թիմում, մեղմ ասած, չեն ողջունում: «Ժողովուրդի» հետ զրույցում Վ. Կարապետյանը հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել: Տարբերվող կարծիքներն, ըստ նրա, կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը: «Մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է արդյունավետ հետևանքների հանգեցնել», - ամփոփեց պատգամավորը»: