«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Քեթրին գրուպ»-ի պարտատերերի ցանկը

«Քեթրին գրուպ»-ի պարտատերերի ցանկը
05.10.2019 | 14:06

«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ընկերության պարտատերերի նախնական ցուցակը: Ընկերությունը պարտք է «Ամերիաբանկ»-ին 106 մլն 990 հազար դրամ, ավելի քան 118 հազար եվրո: Արևադարձային մրգի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը 69.6 մլն դրամի չափով պարտք է նաև «Միկշին» ընկերությանը, 7 մլն 364 հազար դրամ էլ «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ին, 33 մլն 760 հազար դրամ` «Նադար»-ին: Իսկ, ահա, 70 մլն դրամ էլ պարտք է «Կեչառիս Հոթել»-ին, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, գնում է սնանկացման ճանապարհով: «Կեչառիս հոթել»-ը ևս պատկանում է Պողոսյանի ընտանիքին: Պարզվում է, «Քեթրին գրուպ»-ն ավելի քան 365 մլն 184 հազար դրամ պարտք է պետական եկամուտների կոմիտեին: «Ալիանս Լոջիսթիք»-ին «Քեթրին գրուպ»-ը պարտք է 6 մլն 832 հազար դրամ: Հենց այս ընկերությունն էր դիմել դատարան «Քեթրին գրուպ»-ին սնանկ ճանաչելու պահանջով»:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ