«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ-ում փորձնական մարդահամար է անցկացվում

ՀՀ-ում փորձնական մարդահամար է անցկացվում
05.10.2019 | 14:07

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկում և Կոտայքի մարզի Ակունք, Արամուս, Կամարիս և Մայակովսկի գյուղերում փորձնական մարդահամար է անցկացվելու և կտևի մինչև հոկտեմբերի 12-ը:


Փորձնական մարդահամարի նպատակն է 2020-ի մարդահամարի հարցաթերթի, այլ մեթոդաբանական գործիքների և կազմակերպչական գործառույթների փորձարկումը մշտական բնակչության թվաքանակի 1 տոկոսը ներառող բնակչության շրջանում:
Պաշտոնական տվյալներով, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ՝ նվազել է 8200-ով»։

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ