Վրաստանը ցանկանում է, որ դեպի Ռուսաստան ուղիղ չվերթները հնարավորինս շուտ վերսկսվեն, ասել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: Նա նշել է, որ Թբիլիսին միայն կողջունի այդ գործընթացի արագացումը: «Երկու ժողովուրդների հարաբերություններն ու զբոսաշրջությունն այն ուղղությունները չեն, որ նպաստում են դեէսկալացիային», - ասել է դիվանագետը: Նախօրեին Վրաստանի իշխանությունները հայտնել էին Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայաններում զբոսաշրջիկների հոսքի ռեկորդային անկման մասին՝ կապված Ռուսաստանի հետ չվերթների դադարեցման հետ: Նախնական գնահատականներով՝ զբոսաշրջության ոլորտի եկամուտը հասնում է ընդամենը 700 միլիոն դոլարի: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ասել է, որ իշխանությունները կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և ուղիղ չվերթների վերսկսմանը: Նա շեշտել է, որ Թբիլիսին պետք է առաջին քայլն անի այս հարցում: