«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նախկին ու ներկա նախարարների հակամարտությունը տեղափոխվեց դատարան

Նախկին ու ներկա նախարարների հակամարտությունը տեղափոխվեց դատարան
05.10.2019 | 14:09

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը դատի է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Դատական հայցը ներկայացվել է հոկտեմբերի 2-ին։ Նախկին նախարարը գործող նախարարից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և վնասի հատուցում։ Գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Վարդանյանին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը. «Այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, որն իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից և սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը»: Արմեն Մուրադյանը Թորոսյանին մեղադրեց ստախոսության մեջ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ոչ մի դատական հայց մեզ հետ չի կանգնեցնելու ոլորտը մաքրելուց: 2018 մայիսի 12-ից զբաղեցնում եմ առողջապահության նախարարի պաշտոնը: Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ վիճակում էր գտնվում առողջապահության ոլորտը, և ես քաջ գիտակցում էի, որ կոռումպացված համակարգը պետք է քանդվեր` այլապես հնարավոր չէին լինի դրական փոփոխությունները: Առողջապահության ոլորտի զարգացմանը զուգահեռ սկսեցինք ուսումնասիրություններ տարբեր բուժհաստատություններում, որտեղ բազմաթիվ չարաշահումներ հայտնաբերվեցին: Ինչքան առողջապահության մեջ կոռուպցիայի դեմ ավելի խորն ենք պայքարում, այնքան իմ դեմ դատական հայցերը շատանում են: Եվ դա շատ լավ է, նշանակում է՝ ճիշտ տեղին ենք խփում: Սակայն ոչ մի դատական հայց մեզ ոչ մի րոպե հետ չի կանգնեցնելու համակարգը մաքրելուց, դա անելու ենք մինչև վերջ, քանի որ մեր քաղաքացիները պետք է ի վերջո ստանան լավագույն բուժօգնությունը, իսկ բուժաշխատողները ունենան արժանապատիվ աշխատանքային պայմաններ»։ Նախարարը հավելել է. «Ի դեպ, լավ էլ ակումբ է ձևավորվել ինձ դատի տվողների՝ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյան, Արմեն Մուրադյան»։ Արմեն Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Խաչիկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք վստահ են, որ դատարանում հաղթելու են, արդարությունը պետք է հաղթի։


Արմեն Մուրադյանը, բացի զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուց, առողջապահության նախարարից պահանջում է 2 միլիոն դրամ, որը հաղթելու պարագայում պատրաստվում է նվիրաբերել «Զինվորի տանը»։
Գագիկ Խաչիկյանն ասաց, որ, որպես զրպարտություն, իրենք դիտարկել են 4 արտահայտություն, որոնք հնչել են Արսեն Թորոսյանի տարբեր հարցազրույցներում, այդ թվում՝ հայտնի լայվում, որտեղ նախարարը նշեց, որ իր դեմ արշավները հրահրվում են Արմեն Մուրադյանի կողմից։

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ