«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան

Նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան
05.10.2019 | 14:11

«Ժամանակը» գրում է. «Նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից դիվանագիտական անձնագրերից ու պետհամարանիշներից օգտվելու սկանդալից հետո պարզվում է, որ նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան, ովքեր օգտվում են այդ «հաճույքներից»։ Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթեւոսյանն է աշխատանքի գնում դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայով։ Նա վայելում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Մուրադյանի հովանավորությունը։ Բացի դա, համարվում է Կրթության տեսչության «ասողը»։ ԱԳՆ պետհամարանիշներով մեքենան նրան ամեն օր բերում է աշխատանքի եւ կայանում հենց տեսչության բակում»։

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ