«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուբեն Մելիքյան. «Հայելի» ակումբի վրա հարձակումը ոչ այլ ինչ է, քան Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու փորձ

Ռուբեն Մելիքյան. «Հայելի» ակումբի վրա հարձակումը ոչ այլ ինչ է, քան Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու փորձ
05.10.2019 | 20:40

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook- ում գրում է, որ հեռախոսազրույց է ունեցել Անժելա Թովմասյանի հետ, ում պատկանում է «Հայելի» ակումբը, որի վրա հարձակում է տեղի ունեցել: «ՀՀ-ից բացակայում է մինչև երկուշաբթի։


Ազդարարված դրդապատճառի հետ ակնհայտորեն կապ չունեցող ոտնձգությունը «Հայելու» վրա ոչ այլ ինչ է, քան, մի կողմից, Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից, կառավարությանը ոչ ենթակա մամուլը ճնշելու փորձ։ Ամենևին վստահ չեմ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու։ Ուստի ակնկալում եմ միջազգային իրավասու կառույցների, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգ ունեցող դեսպանությունների կոշտ արձագանքը», - գրել է Մելիքյանը:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ