«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թուրքիայի նախագահը խելամիտ է համարում ռազմական ներխուժումը Սիրիա

Թուրքիայի նախագահը խելամիտ է համարում ռազմական ներխուժումը Սիրիա
05.10.2019 | 20:47

Թուրքիայում պատրաստ է ամեն ինչ՝ առաջիկա օրերին Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողություն սկսելու համար՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Hurriyet- ը: Նրա խոսքով ՝ անվտանգության գոտի ստեղծելու պլանը սիրիացիների՝ հայրենիք վերադառնալու ամենատրամաբանական և ողջամիտ միջոցն է, և դա ապացուցվեց նախորդ գործողություններով: Նա հավելեց, որ մտադիր են Եփրատի արևելյան տարածքներ վերադարձնել 2 միլիոն մարդու: «Մենք նախապատրաստվել ենք, մշակել գործառնական պլաններ, տվել ենք անհրաժեշտ ցուցումներ»,- ասաց նա: Էրդողանը նշել է, որ գործողություններ կիրականացվի ինչպես ցամաքից, այնպես էլ օդից և կարող է սկսվել «ինչպես այսօր, այնպես էլ վաղը»: Վերջին ամիսներին Թուրքիայի նախագահը բազմիցս ասել է, որ Անկարան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողությունների, և շուտով զորքեր կտեղակայվեն:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ