Երևանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին՝ տարբեր վարչական շրջաններում կազմակերպվող բազմապիսի միջոցառումներով՝ ասել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանը: «Միջոցառումները բազմաթիվ են: 12 վարչական շրջաններում կլինեն տարբեր միջոցառումներ»,-ասաց Կուբաթյանը: Քաղաքապետարանից միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: Քաղաքի տոնի համար կծախսվի մոտ 150 մլն դրամ: