ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախագահ Դոլանդ Թրամփին մեղադրել է սեփական շահերի համար նախագահի լիազորությունները չարաշահելու մեջ՝ գրում է The Washington Post-ը: «Ամեն ինչ չափ ու սահման ունի: Ամեն օր, յուրաքանչյուր ժամ ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ Թրամփը չարաշահում է իշխանությունը և բացարձակ անկարող է լինել նախագահ: Նա օգտագործում է բարձր դիրքը` ազգային շահերի փոխարեն իր անձնական քաղաքական շահերը խթանելու համար»,- ասել է Բայդենը: Նա հավելել է, որ Թրամփը «չի հասկանում, թե ինչ պատասխանատվություն է պահանջվում բոլոր այն մարդկանցից, որ զբաղեցնում են ԱՄՆ նախագահի պաշտոնը»:
«Նա տեսնում է միայն փառք և թե ինչպես դա կարող է օգուտ բերել միայն մեկ մարդու` Դոնալդ Թրամփին: ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, ինչպես հայտնի է, ստել չգիտեր: Թրամփը, ամենայն հավանականության, չի կարողանում ճիշտ խոսել: Նա չարախոսում է բոլոր այն մարդկանց, ում կողմից սպառնալիք է զգում: Ահա թե ինչու է նա չարախոսում ինձ ու իմ ընտանիքին»,- ասել է Բայդենը: