«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ-ը արձագանքում է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու Թուրքիայի ծրագրին

ԱՄՆ-ը արձագանքում է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու Թուրքիայի ծրագրին
06.10.2019 | 14:26

ԱՄՆ-ը բանակցություններ սկսեց Թուրքիայի իշխանությունների հետ Սիրիայի հյուսիսում անվտանգությունն ապահովելու համար՝ թուրքական զորքերի՝ ռազմական գործողությունների նախապատրաստման ֆոնին՝ հայտարարել է ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը հոկտեմբերի 6-ին: «Այժմ մենք կենտրոնացած ենք Սիրիայի հյուսիս-հյուսիս-արևելքում անվտանգության ապահովման մեխանիզմի վրա», – պատասխանել է Էսպերը հարցին՝ Վաշինգտոնը ծրագրո՞ւմ է զորքերը դուրս բերել Սիրիայից, մինչ Թուրքիան լայնածավալ ներխուժում է պլանավորում: «Երեկ ես երկար զրույց ունեցա իմ գործընկերոջ՝ պարոն Աքարի հետ, դա անմիջական քննարկման թեմա էր: Ես ակնարկեցի, նա էլ համաձայն է, որ մեր անվտանգության մեխանիզմը պետք է գործի», – ասաց ԱՄՆ ՊՆ նախարարը: Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է Թուրքիայի հարավում ընդհանուր կենտրոնի առկայությունը, օդային և ցամաքային պարեկային գործողությունների իրականացման ապահովումը: «Մենք պետք է մշակենք բոլոր մանրամասները», – ասել է Էսպերը:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ