Նոյեմբերի 5-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ դա լինելու է կառույցի առաջին նիստը Ռուսաստանի տարածքից դուրս։ «Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը և իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ», - նշել է Արարատ Միրզոյանը։ ՀԱՊԿ-ին անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը: